Ուրո-անդրոլոգիա
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել:
Ցավը փոշտում երբեմն վկայում է աճուկային և որովայնի շրջանի այլ օրգանների, հյուսվածքների ախտաբանության մասին:
Պատճառները
Ամորձիների հիվանդություններ.
- oրխիտ (ամորձու բորբոքում),
- էպիդիդիմիտ (ամորձու ծորանի բորբոքում),
- գանգրենա (մասնավորապես, Ֆուրնյեի գանգրենա),
- ամորձաթաղանթի ջրգողություն,
- սպերմատոցելե (ամորձում` հեղուկի կուտակում),
- ամորձու ոլորում,
- չիջած ամորձի (կրիպտորխիզմ),
- ամորձու տրավմա` հարվածի կամ վնասման արդյունքում,
- հիդրոցելե (հեղուկի կուտակում, որն առաջացնում է ամորձապարկի այտուց),
- վարիկոցելե (փոշտի երակների լայնացում),
- նախկինում տարած վազէկտոմիայի հետևանքներ,
- դիաբետիկ նեյրոպաթիա` դիաբետի հետևանքով նյարդերի վնասում,
- ամորձիների քաղցկեղ:
Պատճառներ, որոնք կապված չեն ամորձիների հիվանդությունների հետ.
- Շոնլեյն-Հենոխի հեմոռագիկ վասկուլիտ (արյունատար անոթների բորբոքում),
- իդիոպաթիկ ցավ` ամորձիներում (ցավի անհայտ պատճառ),
- աճուկային ճողվածք,
- քարեր` երիկամներում,
- էպիդեմիկ պարօտիտ (խոզուկ),
- պրոստատիտ (շագանակագեղձի վարակ կամ բորբոքում),
- միզուղիների վարակներ,
- դեղերի կողմնակի ազդեցություն, օրինակ` որոշ հակաբիոտիկներ, քիմիաթերապևտիկ դեղեր:
Եթե ամորձու տրավմա է առաջացել, կամ կա նրա ոլորման կասկած, պետք է անհապաղ դիմել բժշկի:
Բժշկին շտապ դիմելու ցուցումներ են նաև.
- հանկարծակի ուժեղ ցավն` աճուկային և փոշտի շրջանում,
- ցավն ուղեկցվում է սրտխառնոցով, տենդով, սարսուռով, մեզում` արյան առկայությամբ:
Պլանային կարգով պետք է դիմել բժիշկ ուրոլոգ-անդրոլոգի, եթե.
- ցավն աճուկային շրջանում չի անցնում տնային պայմաներում մի քանի օրվա բուժման ընթացքում,
- ամորձիներում թեթև ցավը չի անցնում մի քանի օրվա ընթացքում,
- ամորձիներում կամ նրանց շուրջ կա այտուց կամ պնդացում,
- ցավը տարածվում է դեպի որովայնի ստորին հատված, այնուհետև դեպի աճուկներ և ամորձիներ:
13.10.2021 Կարդացեք նաև
Երբ զույգը բախվում է անպտղության խնդրին` հատկապես տղամարդու գործոնով պայմանավորված, կարևոր է միասին հաղթահարել այս մարտահրավերը...
05.03.2025
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
25.10.2024
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
13.11.2023
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
19.10.2023
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...
19.10.2023
Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...
23.03.2023
Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...
22.12.2022
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...
27.10.2022
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...
21.10.2022
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...
03.05.2022
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
27.01.2022
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...
07.01.2022
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
25.10.2021
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
24.09.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKwdftu' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ